Ախթալայի 5 բնակավայր նոր ճանապարհ կունենա

1 Min Read

Գիշերը կարողացանք տեխնիկան հասցնել Ախթալայի ուղղությամբ, որտեղ 5 բնակավայրեր կտրված են 2 կամուրջների փլուզման հետևանքով:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

«Այնտեղ կա դաշտային ճանապարհ, որտեղ կարողացել ենք բարձր մեքենայով հղի կնոջ անցկացնել։ Այդ ճանապարհին այժմ տեխնիկան աշխատում է, շեբենապատում են։ Մոտ 5.5 կմ ճանապարհ է, որը փորձում ենք անցողունակ դարձնել մինչև կամուրջների հարցերը հասկանանք»,- նշել է նախարարը։

Ըստ նախարարի՝ Հաղպատ և Ծաղկաշատ համայնքները տանող ճանապարհը ևս հնարավոր կլինի օգտագործել։ Այս պահին իրականացվում են աշխատանքներ Շնողից մինչև Ախթալա հատվածում։


Բագրատաշեն գնացող ճանապարհը բացվել է. մաքրման աշխատանքներ են կատարվում. Սանոսյան


 

Share This Article