Երեկ ամբողջ օրը Բագրատաշեն գնացող ճանապարհին մի հատված կար, որտեղ գետը հոսել է ճանապարհով:
Գետի մակարդակի իջեցման հետևանքով ճանապարհը բացվել է, մաքրման աշխատանքներ են կատարվում: Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Վրաստանի գործընկերների, ՊԵԿ գործընկերների հետ աշխատել ենք, հայտարարություն կտարածենք, մաքսակետը կբացենք, որպեսզի Բագրատաշեն-Նոյեմբերյան-Իջևան ուղղությունն աշխատի՝ հաշվի առնելով, որ այս փոփոխության արդյունքում Գոգավան և Բավրա մաքսակետերը բավականին ծանրաբեռնված են»,- ասել է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում