Քաղաքապետարանը պատրաստ է հնարավորինս աջակցել տեղումների պատճառով առաջացած հետևանքները վերացնելու գործում. Ավինյան

1 Min Read

Երևանի քաղաքապետարանը պատրաստ է մարդկային և տեխնիկական միջոցներով հնարավորինս աջակցել՝ Լոռու մարզում առատ տեղումների պատճառով առաջացած հետևանքները վերացնելու գործում:

Այս մասին խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշել է, որ համայնքը մշտական կապի մեջ է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու պետական մյուս գերատեսչությունների հետ:

Ավինյանը նաև հանձնարարել է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկներին պատրաստ լինել համապատասխան տեխնիկայով ու մարդուժով տեղափոխվել համապատասխան վայրեր՝ աշխատանքներ իրականացնելու:

«Այս պահի դրությամբ դեռևս, նույնիսկ գիշերվա ընթացքում, որոշակի փլուզումներ են տեղի ունեցել: Մեկ կամուրջ է փլուզվել: Այնուամենայնիվ, դեռևս տեխնիկան ու մարդուժը բավարարում են, բայց կարող է կարիք լինել, որ մենք նույնպես միանանք այս աշխատանքներին»,- ասել է նա։

 

Կիսվեք այս հոդվածով