Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը զեկուցել է Մերգելյան զբոսայգու բարեկարգաման աշխատանքների ընթացքի մասին՝ նշելով, որ այս պահին իրականացվում են գրանիտե սալիկների տեղադրման աշխատանքները։
Ըստ շինարարի հայտարարության՝ աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետից շուտ։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հիշեցրեց Լեռնեցիների պարի արձանի տեղափոխման խնդրի մասին։
Թեև վարչական շրջանի ղեկավարը նշեց, որ արձանի տեղադրման տեղի վերաբերյալ կզեկուցի քաղաքապետին, բայց Տիգրան Ավինյանն ասաց, որ քննարկելու բան չկա:
«Տեղն արդեն քննարկել և որոշել ենք։ Պետք է իրականացնել»,- ասել է Ավինյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում