«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։
Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։
«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք նշված հատվածներում լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում