Այսօրվանից կսկսվեն մայրաքաղաքի փողոցների փոսալցման աշխատանքները: Այս մասին նշվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։
Փոսալցման աշխատանքները կմեկնարկեն Նոր Նորք վարչական շրջանից։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ շատ դեպքերում քաղաքացիները հարց են բարձրացնում, թե ինչու մայրաքաղաքի այս կամ այն փողոցում փոսալցման աշխատանքներ չեն արվում.
«Հիմնական պատճառն այն է, որ մեր օրենսդրությամբ չենք կարող անել և փոսալցման աշխատանքները, և նույն տարվա ընթացքում միջին նորոգման աշխատանքները»։
Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն էլ ասել է, որ հաշվի առնելով, որ Նոր Նորք վարչական շրջանում ամենաանբարեկարգ, անմխիթար վիճակում են գտնվում այն փողոցները, որտեղ նախատեսված են հենց միջին նորոգման աշխատանքներ, առաջին վարչական շրջանը, որտեղ իրականացվելու են աշխատանքները համայնքային բյուջեով, այդ վարչական շրջանն է, մասնավորապես, Գալշոյան փողոցի մասով արդեն նախնական կահավորանքն ու զգուշացում-տեղեկանքը հրապարվել է։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում