Դիտարկվում է Երևանից Ալավերդի հզոր գեներատորի տեղափոխման տարբերակը. Մկրտչյան

1 Min Read

ՆԳ նախարարության փրկարար ծառայության ջանքերով հղի կինը, ևս 10 բնակիչ պարանի օգնությամբ տեղափոխվել են Դեբեդի մյուս ափ։

Առաջին անհրաժեշտության պարագաներ, սնունդ, դեղորքայք է տեղափոխվում Ալավերդու Սանահին կայարանի՝ գետի հակառակ ափում մնացած հատված (կամուրջը փլուզված է)։ Այս մասին Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։

Ալավերդու բժշկական կենտրոնը մշտական կապի մեջ է հղի կնոջ հետ, իրականացվում է առողջական վիճակի պատճաշ վերահսկողություն։

Աշխատանք է կատարվում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման ուղղությամբ։

Հենասյուները ջրի տակ են։ Դիտարկվում է Երևանից Ալավերդի հզոր գեներատորի տեղափոխման տարբերակը։

Կիսվեք այս հոդվածով