Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 10-ի N 312-Լ որոշման համաձայն, ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀ ՊԵԿ-ի հետ համատեղ մշակել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ։
Օրենսդրական համապատասխան փոփոխություններ իրականացնելուց հետո կմշակվեն ծխախոտի և ալկոհոլի պարտադիր մակնշման նոր համակարգի համար անհրաժեշտ այլ իրավական ակտեր և կսահմանվեն համակարգի ներդրման ժամկետներ։
Ըստ նախնական գնահատականների, ծխախոտի արտադրանքի նոր համակարգով դրոշմավորումը նախատեսվում է սկսել 2023 թվականի հունվարի 15-ից։
Ծխախոտի և ալկոհոլի պարտադիր մակնշման փորձնական ծրագիրն ակտիվ իրականացման փուլում է։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում