«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, Հանրապետության հրապարակում իր ելույթում հայտարարեց պրոֆեսոր, արևելագետ Գուրգեն Մելիքյանը:
«Հանդիպումներ են անցկացվել բոլոր ոլորտների ներկայացուցիչների, խմբերի հետ՝ քաղաքական կուսակցություններից մինչև հասարակական միավորներ, բուհական, գիտական, մշակութային, տնտեսագիտական շրջանակներ, անվտանգության մասնագետներ, դիվանագետներ, գործարարներ, իրավաբաններ, տարբեր սոցիալական խմբերի, և շատ ու շատ այլոց հետ։ Բոլոր հանդիպումների և քննարկումների մասնակիցների ճնշող մեծամասնությունը եղել է միակարծիք՝ Այդ մարդը, իհարկե, Բագրատ Սրբազանն է»,-ասաց նա:
Բագրատ Սրբազանն իր ելույթում հայտարարեց, որ հավաքի մասնակիցները շարժվելու են դեպի կառավարական ամառանոց, իսկ վաղվանից՝ առավոտյան ժամը 8-ից, մեկնարկելու են անհնազանդության ակցիաները հանրապետության ողջ տարածքով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում