Եթե մարդը կարող է բացատրել, թե ինչ է սերը, ապա նա երբևէ չի սիրել. Հաջողակ Մտքեր

1 Min Read

Հրեշտակներն այն կոչում են երկնային պարգև, սատանաները` դժոխային կտտանքներ, իսկ մարդիկ` ՍԵՐ:

Հայնրիխ Հայնե/ բանաստեղծ, գրող, լրագրող, իմիջմեյքեր/

Սիրել՝ նշանակում է անդադար պայքարել հազարավոր խոչընդոտների դեմ մեր ներսում և մեր շրջապատում:

Ժան Անույ/ դրամատուրգ, սցենարիստ, ռեժիսոր/

Միայն սերն ու բարությունն են փրկում և′ մարդուն, և′ ամբողջ աշխարհը: Որևէ բանի երբևէ հնարավոր չէ բռնությամբ հասնել: Ուժով միայն հնարավոր է ատելություն առաջացնել:

Թադեոս Վիտովնիցկի/ հոգևոր հայր/

Սերը կարող է փոխարինել ամեն ինչին,իսկ սիրո փոխարեն չկա ոչինչ։

Շանդոր Պետեֆի/ բանաստեղծ, թարգմանիչ, դերասան/

Եթե մարդը կարող է բացատրել, թե ինչ է սերը, ապա նա երբևէ չի սիրել։

Վիկտոր Հյուգո/ դրամատուրգ, վիպասան, գրող, արվեստագետ/

Սրատես է միայն սիրտը։ Ամենից գլխավորը աչքերով չես տեսնի։

Անտուան դը սենտ-Էքզյուպերի/ օդաչու, վիպասան, գրող, լրագրող, փիլիսոփա/

Ատելությանը նվիրված յուրաքանչյուր ժամ սիրուց խլված հավերժություն է:

Լյուդվիգ Բյոռնե/ գրող, բանաստեղծ, փաստաբան, լրագրող/

Արժանավոր մարդը կարող է սիրահարված լինել խենթի, բայց ոչ տխմարի պես:

Ֆրանսուա դը Լառոշֆուկո/գրող, ռազմական գործիչ/

 

 

 

 

 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով