ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը, կարևորելով ֆիզիկական անձանց արժութային ռիսկերից զերծ պահելուն ուղղված քաղաքականությունը, 2024 թվականի մայիսի 24-ին որոշել է հետ կանչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 11-ի ««Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 51 և 81 մասերի մասին» թիվ 1 պաշտոնական պարզաբանումը, ըստ որի առևտրային բանկերին թույլատրվում էր տրամադրել նաև արտարժույթային քարտային վարկեր (այդ թվում՝ վարկային գծեր և օվերդրաֆտներ):
Որոշման արդյունքում, առևտրային բանկերն այսուհետ նոր քարտային վարկեր (այդ թվում՝ վարկային գծեր և օվերդրաֆտներ) կարող են տրամադրել միայն Հայաստանի Հանրապետության դրամով:
Հաշվի առնելով արտարժութային վարկերի ցածր տեսակարար կշիռը՝ ներկա փուլում փոփոխության իրականացումը ֆինանսական միջնորդության տեսանկյունից տնտեսության վրա էական ազդեցություն չի ունենա, և փոխարենը զերծ կպահի հասարակությանը ապագայում զգալի արտարժութային ռիսկ ստանձնելուց։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում