Ինչպիսին էր շաբաթը թվերով. ֆինանսական լրահոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Երևանի մետրոպոլիտենի տոմսերն այլևս չեն լինի ժետոններով, կգործեն QR կոդեր: Բոլոր կայարաններում անցարգելներ կտեղադրվեն մեկ ամսվա ընթացքում: Վճարային նոր համակարգից արդեն օգտվել է 15.743 ուղևոր:

Մայիսի 1-ից roadpolice.am (ռոուդփոլիս) համակարգում էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելուց հետո իրավախախտումների համար սահմանված տուգանքն ավտոմատ նվազում է 20 տոկոսով։ 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվել է մոտ 21 հազար քաղաքացի։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շահումով խաղերի ոլորտի խոշոր տնտեսվարողներին տուգանել է 750 մլն դրամով: Ընկերություններին տրվել է  ժամկետ՝ բացահայտված խախտումները շտկելու համար:

2024 թվականի ապրիլին 98 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր, տուգանքի չափը կազմել է 55 մլն 250 հազար դրամ:

Ստորագրվել է 3 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով դրամաշնորհային համաձայնագիր։ Ծրագիրը նպատակ ունի  Տավուշի և Շիրակի մարզերի 10 բնակավայրում կլիմայադիմացկուն տեխնոլոգիաների ներդրմամբ նպաստել գյուղատնտեսության զարգացմանը:

Կառավարությունը 2 միլիարդ 920 միլիոն դրամ կհատկացնի 10 կրթահամալիրի կառուցման համար։ Դպրոցների հիմնանորոգումների փաթեթ է պատրաստվում, որտեղ ներառված են 80-ականներից հետո կառուցված դպրոցները:

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Share This Article