Աշխարհում տիրող ներկայիս ոչ նախանձելի վիճակից առաջին հերթին օգտվում են հանցավոր աշխարհի ներկայացուցիչները, որոնք տարբեր ուղղություններով կուտակում են հսկայական գումարներ և դրանք ուղղում ժամանակակից հանցավոր սխեմաների ստեղծմանը, կատարելագործմանն ու ընդլայնմանը։
Այս ամենի հետևանքով հսկայական կորուստներ են կրում հատկապես ոչ բարձր կենսամակարդակ ունեցող պետությունները։ Ինչպես ներկայացված է 2024թ. Միջազգային ֆինանսական հանցավորության զեկույցում, 2023թ.-ին անօրինական դրամաշրջանառությունը կամ հանցավոր ֆոնդերի ծավալները կազմել են $3,1 տրլն:
Վերջինս ուղղվում է թմրամիջոցների առևտրին, թրաֆիքինգին, ահաբեկչության ֆինանսավորմանը և կազմակերպված հանցավորությանը, կարդախությանը և կոռուպցիային։
Հանցավոր ֆոնդերի վերոնշյալ ծավալները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ չնայած խոսակցություններին, պայքարի իբր արդյունավետ մեխանիզմներին`աշխարհը չի կարողանում որևէ կերպ վերհսկողության տակ վերցնել հանցավոր աշխարհի ֆինանսական հոսքերը։
Վերջինիս կառավարման անհնարինությունը շարունակ ռիսկեր է ստեղծում մարդկության համար։
Իրավիճակին առավել հանգամանորեն ծանոթանալու համար մեր ընթերցողներին ներկայացնենք, թե «կեղտոտ» այս փողերն ինչ ծավալներով են հոսել դեպի հանցավոր տարբեր սխեմաներ․
Այսպես, վիճակագրության համաձայն՝ կազմակերպված հանցավորության, խարդախության, կոռուպցիան ֆինանսավորելու համար «հատկացվել» է մոտ $1,9 տրլն։
Երկրորդ տեղում թմրամիջոցների առևևտուրն է, որի ֆինանսավորումը կազմել է մոտ $783 մլրդ։
Հաջորդիվ թրաֆիքինգն է, որի իրականացման, ընդլայնման և կայուն զարգացում ապահովելու համար ծախսվել է մոտ $347 մլրդ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում