Ռուսաստանի Կենտրոնական բանկը նախատեսում է կիբեռվարժանքներ անցկացնել ԵԱՏՄ երկրների բանկերի հետ:
Այս մասին ria.ru–ի փոխանցմամբ, հայտնել են Դաշնության Կենտրոնական բանկից:
«ԵԱՏՄ անդամ պետությունների բանկերի հետ նախատեսվում է 2024-2025 թվականներին կիբեռվարժանքներ անցկացնել, որոնց ընթացքում լրացուցիչ կմշակվի փոխգործակցությունն, այդ թվում` տարբեր վճարային գործիքների օգտագործմամբ իրականացվող չարտոնված անդրսահմանային գործառնությունների ժամանակ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Կենտրոնական բանկը նաև հայտարարել է, որ 2024 թվականին նախատեսվում է կիբերվարժանքներ անցկացնել ԲՐԻԿՍ-ի երկրների ազգային բանկերի գործընկերների հետ։ 2023 թվականին նախապատրաստվել է միջոցառման պլանն ու սցենարը, և մասնակիցներին ուղարկվել են համապատասխան հարցաթերթիկներ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում