Բրիտանական Սենթ Օլբանս քաղաքում մինչև 14 տարեկան երեխաները սմարթֆոններ չեն ունենա

1 Min Read

Հերթֆորդշիր քաղաքի Ուսուցիչների կոնսորցիումը նամակ է գրել ծնողներին՝ խնդրելով հետաձգել իրենց երեխաների համար բարձր տեխնոլոգիական սարքեր գնելը՝ նրանց հոգեկան առողջությանը և ակադեմիական հաջողություններին վնաս հասցնելու մտահոգությունների պատճառով: Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

«Մենք կոչ ենք անում բոլոր ծնողներին հետաձգել իրենց երեխաներին սմարթֆոն տրամադրելը՝ մինչև նրանց 14 տարեկան դառնալը, փոխարենը, անհրաժեշտության դեպքում, ընտրելով հաղորդագրությունների/զանգերի այլընտրանքը»:

Այս մասին ասվում է Կոնսորցիումի նամակում, որտեղ ներառվել են քաղաքի 24 հիմնական դպրոցներից 20-ը։

«Մենք պարտավորվել ենք զերծ պահել մեր դպրոցները սմարթֆոններից: Մենք հավատում ենք, որ Սենթ Օլբանսում կարող ենք միասին ջանքեր գործադրել և միանալ երկրում աճող շարժմանը՝ փոխելու համար երեխաներին սմարթֆոններ տրամադրելու «նորմալ» տարիքը»,-նշել են Սենթ Օլբանսի ուսուցիչները:

Այս նախաձեռնությունն իրականացվում է այն բազմաթիվ ուսումնասիրությունների ֆոնին, որոնք ցույց են տալիս, որ բջջային հեռախոս չունեցող աշակերտները դպրոցում ավելի բարձր առաջադիմություն են ցուցաբերում, քան նրանք, ովքեր ունեն բջջային հեռախոսներ:

Այս որոշումը  հետևում է «Մանկություն առանց սմարթֆոնների» ավելի ու ավելի տարածվող արշավին, որը մարտահրավեր է նետում այս սարքերի հանդեպ ուսուցիչների և ծնողների ունեցած վերաբերմունքին։

 

Share This Article