Տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունների արդյունքում կարծես շունչ են առնում 20-րդ դարի սկզբում գործող կայսրությունները։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին՝ 44-օրյա պատերազմ, էթնիկ զտում, սահմանազատումու սահմանագծում… Տարածաշրջանից իրենց հետքն են մաքրում ռուսները, և ասես սկսվում է թուրքական ժամանակաշրջանը։ Այնպիսի տպավորություն է, որ Թուրքիայի ներկայիս իշխանություններն արագացված կերպով վերականգնում են Օսմանյան կայսրությունը։
Առհասարակ, Թուրքիան աշխարհի տարբեր անկյուններում շարունակում է անմիջական ազդեցությունն ու մասնակցությունն ունենալ թե՛ տնտեսական, թե՛ ռազմական հարցերում։ Այս համատեքստում հետաքրքիր է թուրք-սոմալական «սիրային» պատմությունը․
Ինչպես ցույց են տալիս թվերը, Թուրքիայի և Սոմալիի միջև տեղի է ունենում «հավասարը հավասարի» հարաբերությունների ձևավորում։ Այսպես, Թուրքիան իր միջոցներով Սոմալիի համար կառուցում է $6 մլն արժողությամբ դեսպանատուն՝ դրա համար հատկացնելով մոտ 4,948 քմ տարածք։ Սակայն, նույն Սոմալիում Թուրքիային հատկացվել է 61,000 քմ տարածք։ Այս ամենն անշուշտ, հենց այնպես չի արվում։ Թուրքերը պատրաստում են Սոմալիի զինված ուժերին՝ մոտ 16,000 զինվոր՝ Սոմալիի բանակի ⅓ մասը։
Իրականում այս թուրքացած զորքերն անմիջական մասնակցությունն են ունենալու Սոմալիիում ընթացող քաղաքացիական պատերազմում։ Թուրքիան տրամադրում է Սոմալին $3,4 մլն՝ ԱՄՀ-ի պարտքը մարելու համար։ Յուրքանչյուր տարի Թուրքիան Սոմալիի բյուջե է մուտք անում $30 մլն։ Մահացու երաշտի ժամանակ Թուրքիան Սոմալիին տրամադրել է $1 մլրդ-ի օգնություն։
- Այսպիսով՝ Թուրքիան, կրկին օգտագործելով «շփոթված» աշխարհում տեղի ունեցող զարգացումները, վերականգնում է երբեմնի Օսմանյան կայսրությունը՝ քիթը խոթելով աշխարհի տարբեր պետությունների ներքին գործերին։ Սակայն այս գործընթացներում ամենամեծ կորուստները կրելու են ռուսները, որոնք փաստացի Հայաստանը զիջեցին՝ ի նպաստ թուրքերի։ Հայաստանից միջանցքը կորզելուց հետո Օսմանյան կայսրության վերականգնումն արագանալու է և արդյունքում նրա սահմաններն հատելու են Կենտրոնական Ասիան և հասնելու են Սիբիր։