ԿԲ նախագահը ՀՀ բանկերից պարտատոմսեր է գնել. Ինչ է հայտարարագրել Մարտին Գալստյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Նա 21 հազար դոլարի պարտատոմս է գնել Meta-X ընկերությունից, շուրջ 27 մլն դրամի պարտատոմսեր «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ից, 22 հազար դոլարի պարտատոմսեր՝ Դիլիջան ֆայնենս Բ.Վ-ից։

Նախորդ տարիներին էլ ԿԲ նախագահը պարտատոմսեր է գնել Էվոկաբանկից (19 մլն դրամ), Ինեկոբանկից (8 մլն դրամ), Ամերիաբանկից (7 մլն դրամ)։

ԿԲ նախագահը 5 անշարժ գույք ունի. ավտոտնակ Երևանում, բնակարան Երևանի կենտրոնում, Երևանի Ավան վարչական շրջանում բազմաբնակարան շենքում ոչ բնակելի տարածք, համատեղ սեփականության տուն և հողամաս Դիլիջանում:

ԿԲ նախագահը 2,157 դոլար, շուրջ 30,5 մլն դրամ և 7 հազար եվրո ունի բանկային քարտերի վրա։ Բացի այդ Գալստյանը տարեվերջին ունեցել է շուրջ 7 մլն դրամ, 5000 դոլար և 17 հազար եվրո կանխիկ գումար։

Մարտին Գալստյանը 2023 թվականի ընթացքում 51,7 մլն դրամ ստացել է Կենտրոնական բանկից որպես աշխատավարձ, 470,000` Կենտրոնական բանկից որպես ապահովագրական հատուցում, շուրջ 5,8 մլն դրամ և 6 հազար դոլար` «Արմբրոկ» ԲԲԸ-ից։

ԿԲ նախագահը նաև վարկեր ունի, որոնց մայր գումարի մնացորդի չափը 58,4 մլն դրամ է։ Նա վարկերը վերցրել է բնակարան, առանձնատուն գնելու և վերանորոգման համար։

Տարվա ընթացքում Գալստյանը 7 մլն դրամ է ծախսել հանգստի ճանապարհածախսի վրա։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով