Ռազմավարական բիզնես քեյսեր, անգնահատելի փորձ, նորարարական մոտեցումներ ու 25-ից ավելի միջոցառում է սպասվում CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2024-ին, որի գլխավոր հովանավորն արդեն երկրորդ տարին անընդմեջ Բիբլոս Բանկ Արմենիան է։
Մրցույթի պաշտոնական բացումը տեղի ունեցավ մայիսի 21-ին։ Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս, կունենան ակտիվ թրեյնինգային օրեր քոուչների հետ, կմրցեն իրար հետ ինտելեկտուալ մրցաշարի շրջանակում ու ոչ ֆորմալ հանդիպումներ կունենան տարբեր ոլորտների առաջատար մասնագետների հետ։
Այս տարի մրցույթին մասնակցելու հնարավորություն է ստացել 263 խելացի երիտասարդ և քոուչ, որոնք կկազմեն 24 թիմ, ներառյալ՝ 6-ը մարզերից։ Ռեկորդային թվով հայտերից դիմորդների միայն լավագույն 35%-ն է միացել նախագծին։
Միջոցառման բացմանը մասնակիցներին մոտիվացիոն ելույթով ողջունեց Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը, որը ներկաներին խորհուրդ տվեց կրթությանը վերաբերվել որպես երկարաժամկետ ներդրման:
«Իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի միջոցով Բիբլոս Բանկ Արմենիան ձգտում է օգնել երիտասարդներին կառուցել իրենց ապագան Հայաստանում, և այդ պատճառով էլ արդեն երկրորդ տարին անընդմեջ Բանկը ֆինանսավորում է CaseKey մրցույթը։ Մենք սա համարում ենք արդարացված ներդրում՝ որպես նորարարությանը մեր հանձնառության կարևոր մաս։ Անցյալ տարի տարբեր առիթներով շփում ունեցա երիտասարդների հետ և պիտի առանձնացնեմ նրանց հետաքրքրասիրությունն ու սովորելու մեծ ցանկությունը։ Ուրախ ենք տեսնել, որ մրցույթին այս տարի միացել են ռեկորդային թվով ուսանողներ մարզերից։ CaseKey-ի հաջողության մեջ կարևորագույն գործոն է թիմային աշխատանքը, ինչը նաև մեր Բանկի արժեքներից է։ Վստահ եմ՝ այս տարի նույնպես լավ արդյունքներ կգրանցենք, իսկ Բիբլոս Բանկ Արմենիան, ինչպես միշտ, կաջակցի մասնակիցների կարողությունների զարգացմանը»,- ասաց Հայկ Ստեփանյանը։
CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի հիմնադիր նախագահ Արշակ Կարապետյանն անդրադարձավ CaseKey միջազգային թիմի հաջողություններին:
«Մենք հավատարիմ ենք մեր ուսանողներին հարուստ փորձ տրամադրելուն և վստահ ենք, որ այս տարվա միջոցառումը կգերազանցի սպասելիքները: Մենք երախտապարտ ենք մեր հովանավորներին և գործընկերներին, որոնք մեծ դեր են ունեցել այս միջոցառումը հնարավոր դարձնելու գործում: Մասնավորապես, ցանկանում ենք մեր սրտագին շնորհակալությունը հայտնել Բիբլոս Բանկ Արմենիային։ Նրանց անսասան աջակցությունն արդեն երկրորդ տարին անընդմեջ մեզ հնարավորություն է տալիս հայ ուսանողներին մատուցել բարձրորակ կրթություն և իրական բիզնես փորձառություն: Մենք միասին կերտում ենք կրթության ապագան և հնարավորություններ ստեղծում հաջորդ սերնդի առաջնորդների համար»,- նշեց Արշակ Կարապետյանը։
Մշտապես կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բիբլոս Բանկ Արմենիան շարունակ ներդրում է կատարում առողջ, բարգավաճող համայնքներ կառուցելու գործում՝ իրականացնելով մի շարք ԿՍՊ ծրագրեր և կրթական նախագծեր:
Բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի շարքում CaseKey մրցույթը յուրահատուկ կարևորություն ունի որպես գործնական գիտելիքներ սովորեցնող հարթակ։
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ (տեսանյութ, լուսանկարներ)
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում