Պարենային ապրանքների ներմուծման մասով Հայաստանը մեծապես կախված է հարևան երկրներից։ Ցավալին այն է, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը որոշակի ռիսկեր է ստեղծում ՀՀ պարենային անվտանգության համար:
Սա լրջագույն խնդիր է, որը նկարագրում է մեր պարենային անվտանգության
մերկության աստիճանը։ Ինչպես նկատում ենք, այստեղ էլ ևս հույսներս դրել ենք օտարների վրա, ինչպես պատերազմի ժամանակ գտնում էինք, որ Թուրքիան չի խառնվի, իսկ «բարեկամ» Ռուսաստանը կաջակցի մեզ, այլ ոչ թե թուրք-ադրբեջանական-ահաբեկչական ուժերին։
Չնայած այս հանգամանքին՝ Հայաստանը շարունակում է ներմուծել պարենային ապրանքներ, որոնց ծավալների մասին պատկերացումներ կարող ենք կազմել ստորև բերված գծապատկերի օգնությամբ․
Գծապատկեր 1․ Պարենամթերքի ներմուծման ծավալները 2022թ-ի առաջին կիսամյակում
Համաձայն վիճակագրական տվյալների՝ առավելագույն ներմուծման ծավալներ 2022թ-ի առաջին եռամսյակում ունեցել ենք՝
ցորենի մասով՝ 130,494 տոննա,
մրգի մասով՝ 47,267 տոննա,
բուսական յուղի և բանջարեղենի դեպքում՝ համապատասխանաբար 14,135 և 44,812 տոննա,
թռչնի մսի մասով՝ 17,506 տոննա
Նվազագույն ներմուծման ծավալներ առկա են ձվի, տավարի մսի և պանրի մասով՝ համապատասխանաբար 135, 1000 և 1093 տոննա։
Դիտարկենք առավելագույն ներմուծման ծավալներ ապահոված պարենամթերքների ցուցանիշների փոփոխությունը 2022թ-ի առաջին կիսամյակում՝ 2021թ-ի նույն կիսամյակի համեմատ.
Գծապատկեր 2. Պարենամթերքի մի շարք ուղղություններով արձանագրված ներմուծման ծավալների փոփոխությունը 2022թ-ի առաջին կիսամյակում 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ
Պարզվում է՝ 2022թ-ի առաջին կիսամյակում 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ
ցորենի ներմուծման ծավալներն աճել են 52%-ով,
թռչնի մսինը՝ 30%-ով,
մրգինը՝ 15%-ով
բանջարեղենի ներմուծման ծավալները՝ 140%-ով:
Նկատենք նաև, որ ներմուծման ծավալների ամենախորը անկումը՝ 57%, դիտվել է շաքարի ներմուծման պարագայում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում