Ամենից հեշտ իրականանում են այն երազանքները, որոնց վրա չեն կասկածում:
Ալեքսանդր Դյումա/ վիպասան, դրամատուրգ, գրող/
Կյանքի իմաստը նպատակների ձգտելու գեղեցկության և ուժի մեջ է, և հարկավոր է, որ կեցության յուրաքանչյուր պահն ունենա իր բարձր նպատակը:
Մաքսիմ Գորկի/ գրող, դրամատուրգ, լրագրող/
Պետք է երազել ինչքան հնարավոր է շատ, ինչքան կարելի է շատ, ինչքան կարելի է ուժեղ, որպեսզի ապագան դարձնենք ներկա:
Միխայիլ Պրիշվին/ գրող, լրագրող, լուսանկարիչ, մանկավարժ/
Ոչ մի բան այնպես չի նպաստում ապագայի ստեղծմանը, ինչպես համարձակ երազանքները: Այսօր ուտոպիա` վաղը կդառնա միս ու արյուն:
Վիկտոր Հյուգո/ դրամատուրգ, գրող, նկարազարդող, արվեստագետ/
Մի մոռացիր անել անհնարինը, որպեսզի հասնես հնարավորին:
Անտոն Ռուբինշտեյն/ կոմպոզիտոր, երաժշտագետ/
Ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց երազանքների գեղեցկությանը:
Էլեոնոր Ռուզվելտ/ դիվանագետ, գրող, լրագրող, իրավապաշտպան/
Կան մարդիկ, որոնք ապրում են առանց որևէ նպատակի, անցնում են աշխարհով, ինչպես ցողունը գետով` նրանք չեն գնում, նրանց քշում են:
Լուկիոս Սենեկա/ դրամատուրգ, բանաստեղծ, փիլիսոփա/
Որևէ նպատակի հիրավի լուրջ ձգտելը նրան հասնելու հաջողության կեսն է:
Վիլհելմ Հումբոլդտ/ լեզվաբան, դիվանագետ, փիլիսոփա, գրող/
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում