2024թ. հունիսի 11-ին շենգենյան վիզան մեծահասակների համար կարժենա 90 եվրո, 6-12 տարեկան երեխաների համար՝ 45 եվրո:
Այս մասին նշված է Եվրամիության պաշտոնական ամսագրում հրապարակված որոշման մեջ։
Փաստաթղթի համաձայն՝ այն երկրների հայտատուները, որոնք չեն համագործակցել անօրինաբար ԵՄ տարածքում գտնվող իրենց քաղաքացիների ռեադմիսիայի հարցում, վիզայի համար կվճարեն մաքսատուրք՝ 135 կամ 180 եվրո։
Նշվում է, որ այժմ շենգենյան վիզայի արժեքը մեծահասակների համար կազմում է 80 եվրո, երեխաների համար՝ 40։
Այս քայլը բացատրվել է 12.5 տոկոս գնաճով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում