Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մայիսի 21-ին վարույթ է հարուցել «Ջիջի» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ՝ «gg» հավելվածի միջոցով անկանխիկ եղանակով պատվեր գրանցելիս ներկայացված արժեքը երթի ավարտին ավելացնելու, ինչպես նաև պատվերի ավարտի ժամանակ կոնկրետ գումար ներկայացնելու, սակայն դրանից ավելի գումար գանձելու միջոցով դրսևորված հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով։
Վարույթի հարուցման առիթ է հանդիսացել քաղաքացու հաղորդումը, ինչպես նաև էլեկտրոնային փոստով ստացված նամակը: