ՀՀ կառավարության նիստի ժամանակ անդրադարձ է եղել դպրոցաշինության որակին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ որակի ստանդարտի հետ կապված խնդիրների մասով պետք է աշխատանք տարվի: Փաշինյանին զեկուցվել է, որ որոշ տեղերում այդ մասով խնդիրներ արձանագրվում են: Անգամ լինում է, որ որոշում է կայացվում ապամոնտաժել կառույցը: Նմանատիպ խնդիր է արձանագրվել, օրինակ, Գեղարքունիքի մարզի Շատջրեքի դպրոցում, որտեղ մասնաշենք է ապամոնտաժվել:
Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը տեղեկացրել է, որ որակի վերահսկողության առումով ակտիվ աշխատանք է տարվում:
«Հիմնական աշխատանքները գնում են առանց լուրջ խնդիրների, բայց որոշ տեղերում արձանագրվում են»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում