Համաշխարհային բանկի տնօրենի հետ քննարկվել է «Ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիրը»

1 Min Read
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբայի գլխավորած պատվիրակությանը։
Պատվիրակության կազմում էր նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։
Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ՀԲ-ի հետ բազմոլորտ համագործակցությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել է «Ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիրը», ծրագրի շրջանակները, կառուցվածքը և բաղադրիչները, ինչպես նաև ծրագրի իրականացմանը վերաբերող այլ հարցեր։
Կիսվեք այս հոդվածով