ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ ս.թ. սեպտեմբերի 5-ին տեղի է ունենալու հանդիպում Հայաստանի Հանրապետության գործարար համայնքի հետ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Բակիտժան Սագինտաևի նախագահությամբ։
Գործարար համայնքի հետ հանդիպման շրջանակներում նախատեսվում է քննարկել Հայաստանի Հանրապետության ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների և բիզնես–ասոցիացիաների այն հիմնախնդիրները, որոնք վերաբերում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատմանը, ծառայությունների միասնական շուկայի գործունեությանը, մտավոր սեփականությանը, հարկմանը, աշխատանքային միգրացիային և սոցիալական պաշտպանվածությանը վերաբերող, ինչպես նաև այլ արդիական հարցեր, որոնք գտնվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասությունների շրջանակներում։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարույունը հրավիրում է գործարար համայնքի և ԶԼՄ ներկայացուցիչներին մասնակցել միջոցառմանը և ուղղել իրենց հարցերը:
Հանդիպման անցկացման վայրը` ք. Երևան, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, հասցե՝ Մհեր Մկրտչյան 5
Միջոցառման սկիզբը` ժամը 12:00
Կոնտակտային տվյալներ` հեռ. (011) 597 153, էլ. հասցե՝ gkhlghatyan@mineconomy.am
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում