Կառավարությունը, դեռևս 2021 թվականից սկսած, շուրջ 3 տասնյակ տարբեր ծրագրեր է իրականացրել ԼՂ-ից տեղահանված անձանց ամենատարբեր սոցիալական խնդիրներին անդրադառնալու համար:
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:
Անդրադառնալով նրանց բնակարանով ապահովելու ծրագրին՝ նախարարը նշել է, որ այս ամիսներին այն բավականին ակտիվ և ներառական քննարկումների փուլով ընթացել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ գործող միջգերատեսչական խմբի կողմից:
«Արդյունքում՝ մենք նախորդ Կառավարության նիստի ժամանակ հնարավորություն ունեցանք խոսելու այդ ծրագրի մասին»,- ասել է Մկրտչյանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում