ԱրարատԲանկը վաղաժամկետ ավարտել է պարտատոմսերի տեղաբաշխումը

1 Min Read

ԱրարատԲանկը սույն թվականի մարտի 26-ին մեկնարկել էր պարտատոմսերի հերթական տեղաբաշխման գործընթացը։

Համաձայն պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանների՝ տեղաբաշխման ավարտ էր սահմանվել սույն թվականի հունիսի 26-ը, սակայն  տեղաբաշխումն ավարտվել է մայիսի 17-ին։

Հիշեցնենք, որ թողարկվել էր 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 5.75% արժեկտրոնային տարեկան եկամտաբերությամբ, 48 ամիս շրջանառության ժամկետով 200 հազար հատ պարտատոմս:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման AMX Հայաստանի ֆոնդային բորսայում:

ԱրարատԲանկի 27-րդ թողարկման դոլարային պարտատոմսերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի այս հղմամբ։

ԱրարատԲանկը շարունակելու է պարտատոմսերի թողարկումը։ Նոր պարտատոմսերի վերաբերյալ կտեղեկացնենք առաջիկայում։

 


ԱրարատԲանկը` «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն մարզային ֆորում»-ի գլխավոր գործընկեր. Վարդենիսում Հաջողության պատմությունները ներկայացրել են երիտասարդները, լսել` փորձառուները. ՏԵՍԱՆՅՈՒԹ


 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով