Գործադիրը ԿԳՄՍ նախարարությանը հատկացված միջոցներից վերաբաշխում կատարեց 3 մլրդ 366 մլն դրամ գումարի շրջանակներում, որից 1 մլրդ 133 մլն դրամը կուղղվի կառավարության պահուստային ֆոնդ։
Նախատեսվում է 2 մլրդ 232 մլն դրամ գումարի շրջանակներում ապահովել մի շարք կրթական, մարզական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և նախագծումը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավումը: