Մասկը համաձայնել է վարել Թրամփ-Բայդեն բանավեճը

1 Min Read

Իլոն Մասկը հայտարարել է,  որ պատրաստ է վարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի բանավեճը՝ անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերի մասնակցությամբ։

«Իհարկե»,- Քենեդի կրտսերի առաջարկին պատասխանել է X-ի գործարարը։

Նախկինում Մասկը  մասնակցություն ունեցել է Քենեդի կրտսերի մասնակցությանբ բանավեճին՝ այդ մասին գրել է X-ի իր էջում։ Այս մասին հայտնում է РБК-ն:

Բայդենի և Թրամփի առաջին նախընտրական բանավեճը տեղի կունենա հունիսի 27-ին CNN-ի եթերում։ Երկրորդ տուրը նախատեսված է սեպտեմբերի 10-ին ABC հեռուստաալիքով: ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին։

Share This Article