Որքան է կազմել աշխատանք փնտրողների թիվը

1 Min Read

Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի իրավիճակը 2024 թվականի մայիսի 1-ի դրությամբ.

  • ՄՍԾ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 64.1 հազար մարդ,
  • ՄՍԾ տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 30.8 հազար աշխատանք փնտրող՝ աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման և այլ հարցերով,
  • ՄՍԾ տարածքային կենտրոնները համագործակցել են 18.0 հազար գործատուի հետ, որից հավաքագրվել է 4461 չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 484-ը նոր ստեղծված աշխատատեղ է,
  • Աշխատանքի է տեղավորվել 4406 աշխատանք փնտրող (2560-ը՝ կին, 953-ը՝ երիտասարդ, 50-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ):
    Տարեսկզբից տարբեր պատճառներով դադարեցվել է 7665 գործազուրկի կարգավիճակը:
Կիսվեք այս հոդվածով