Տարընկալումներ էին առաջանում, թե ինչու փորձագետի աշխատանքը կարող է համարվել հանրային ծառայության ստաժ, իսկ քաղաշխատանք կատարողինը՝ ոչ, եթե դրանք միևնույն հոդվածում են զետեղված:
Ըստ այդմ՝ կառավարությունն առաջարկում է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարել, այն է՝ տեխնիկական սպասարկում և քաղաքացիական աշխատանք կատարող անձանց անձնական գործերը վարել էլեկտրոնային կարգով: Այս մասին, ԱԺ-ում ներկայացնելով համապատասխան նախագիծը, ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը:
«Առաջարկում ենք, որպեսզի տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անձնական գործերը վարվեն էլեկտրոնային կարգով ճիշտ այնպես, ինչպես վարվում են հանրային ծառայության մեջ ընդգրված մյուս բոլոր պաշտոններ զբաղեցնող անձանց անձնական գործերը»,- ասել է նա:
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում ևս փոփոխություն կկատարվի: Նոր հոդված կավելացվի, որով աշխատավարձի և պարգևատրման ֆոնդերի վերլուծության նպատակով պետական մարմիններից տեղեկատվություն ստանալու հնարավորություն կտրվի:
Ըստ Քալաշյանի՝ մինչ այս պահը, բացի հիմնական աշխատավարձի վերաբերյալ տվյալներից, թվայնացման տիրույթում մարմիններից տեղեկատվություն ստանալու որևէ իրավական հիմք չկար, ինչը պետական կառավարման համակարգում եղած աշխատավարձի և վարձատրության ֆոնդերի բաշխման վերաբերյալ ճշգրիտ վերլուծություն կատարելու հնարավորություն չէր տալիս:
Նախագծով առաջարկվում է բազային աշխատավարձի և գործակիցների փոփոխության վերլուծությունը կատարել ոչ թե երեք տարին մեկ անգամ, այլ տարին մեկ անգամ:
Փորձագետների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վարձատրության վերլուծությունը ևս կդառնա օրենքի իրավակարգավորման առարկա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում