500 մլն դոլար միջազգային կառույցներից ՀՀ ծրագրերի համար գումարներ էին հատկացնում․ Սուքիասյանը՝ ՎԶԵԲ տարեկան ժողովի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

2 Min Read

Հայաստանն ուզում է ուժեղանալ, ուզում է ամրապնդել իր սահմանները, հզոր պետություն դառնալ, Հայաստանի քաղաքացիները, պատգամավորները, կուսակցությունները խանգարում են դրան:

Այս մասին Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Սուքիասյանն ասել է, որ տեղեկությունների ունի 44-օրյա պատերազմի որոշ դրվագների մասին։

«Որպես Հայաստանի քաղաքացի, որն ամեն ինչից տեղեկացված է, 44-օրյա պատերազմի ժամանակ միտումնավոր մարդիկ տեղերը տվել են, որպեսզի մեր զինվորներին սպանեն։ Ինչո՞ւ։ Որպեսզի այդ ժամանակվա իշխանությունը պարտվի։ Ես այնտեղ եմ եղել, դուք էլ գիտեք, որ սեպտեմբերի 29-ին եղել եմ այնտեղ, Ղարաբաղի նախագահի համապատասխան բունկեր էր կոչվում, այնտեղ եղած ժամանակ տեսել եմ Սամվել Բաբայանին, որ այդ մտքերն ասել է այդ ժամանակվա Ղարաբաղի գործող նախագահին։ Ես ոչ մի բան ինձնից չեմ հորինում։ Բաբայանին այդ ժամանակ առաջին անգամ եմ տեսել ու ծանոթացել»,- ասել է նա։

Նա զգուշացրել է ընդդիմությանը, ասելով, որ ուզում է իր երկրում մարդիկ հանգիստ ապրեն, Հայաստանն ուժեղանա, իր հարևանների հետ ունենա բարիդրացիական հարաբերություններ, հզոր բանակ, բայց ոչ մեկի հետ չկռվի։

«Սա պետություն է, կարո՞ղ է գիտեք ինչ-որ տեղից բերել եք, ոնց ուզեք, ինչ ուզեք կանեք։ Ես ձեզ զգուշացնում եմ ու զգուշացնում եմ որպես Հայաստանի քաղաքացի։ Սա պետք է լինի մեր մոտեցումը։ Դուք գիտե՞ք, որ 500 միլիոն դոլար համապատասխան միջազգային կառույցները Հայաստանի տարբեր ծրագրերի համար գումարներ էին հատկացնում։ Ոչ մեկիդ մտքով չի անցնո՞ւմ՝ հետո ինչու ասացին՝ գնացեք Օպերայի շենքը գրավեք, Օպերայի շենքում թույլ մի տվեք։ Ինչո՞ւ։ Որովհետև այդ գումարները գալու էին Հայաստանի տարբեր ճյուղերի զարգացման համար, դա գեներացիա էր ապահովելու։ Ու դուք պատկերացնում եք, թե դա պատահական է ստացվել, երբ Հայաստանում 30 տարվա պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի զագացման և վերակառուցման բանկի տարեկան ժողովն է ընթացել, որտեղ 2000-ից ավելի հրավիրյալներ են եղել, 2000-ն էլ տարբեր ֆինանսական կազմակերպությունների, բանկերի աշխատակազմում են։ Մտածված է, որպեսզի Հայաստանը ինքնուրույնություն չունենա, գումարներ չվերցնի, բյուջեի խնդիրները չլուծի, գեներացիա չապահովի։ Մի բան ևս նշեմ՝ եկեք բոլորով իրար հետ հավաքվենք, Հայաստանն ուժեղացնենք։ Այդ իշխանության ձգտելը… ես չեմ կարծում, որ դա ստացվելու է, քանի որ Հայաստանի քաղաքացիները գիտակցում են»,- ասել է Սուքիասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով