Նշանակություն չունի, թե ինչպիսին են մարդու նպատակները, մտադրությունները, համոզմունքները, նրան դատելու են ըստ իր գործերի:
Հարիեթ Բիչըր Սթոու/ վիպասան, բանաստեղծուհի/
Մարդը լոկ այն ժամանակ է ինչ-որ բանի հասնում, երբ հավատում է իր ուժերին:
Լյուդվիգ Ֆոյերբախ/ փիլիսոփա, գրող/
Անհեռատես մարդիկ հավատում են հաջողությանը, ուժեղները՝ պատճառին ու հետևանքին:
Ռալֆ Ուոլդո Էմերսոն/ փիլիսոփա, գրող, հռետոր/
Ամենակարևոր հաղթանակը սեփական «ես»-ի նկատմամբ տարած հաղթանակն է։ Սեփական «ես»-ի կողմից պարտված լինելը և ամոթ է, և նվաստացուցիչ:
Պլատոն/ փիլիսոփա, բանաստեղծ, գրող/
Ամեն մարդ լուսնի նման ունի իր չլուսավորված երեսը, որը նա ոչ ոքի ցույց չի տալիս:
Մարկ Տվեն/ լրագրող, վիպասան, գրող/
Խելացի մարդը երբեմն շտապում է, բայց ոչինչ չի անում հապշտապ:
Ֆիլիպ Չեստերֆիլդ/ դիվանագետ, գրող/
Այն մարդը, որը ոչ մի անգամ դեռ չի մտածել փողի, պատվի, ազդեցիկ կապերի ձեռքբերման, պաշտոնների մասին, մի՞թե նա կարող է ճանաչել այլ մարդկանց:
Ֆրիդրիխ Նիցշե/ փիլիսոփա, գրող, կոմպոզիտոր, մանկավարժ/
Որքան ավելին լինես, քան էիր, այնքան ավելի մեծ մարդ կլինես:
Ուիլյամ Շեքսպիր/ դրամատուրգ/
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում