Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի հարյուրամյակին։
Ծրագրում ընդգրկված էին արտիստի երգացանկի լավագույն ստեղծագործությունները՝ «OG» վոկալային խմբի մեներգչուհիների կատարմամբ:
Միջոցառման հյուրերն էին Շառլ Ազնավուր հիմնադրամի ներկայացուցիչները, կառավարության անդամներ և մշակույթի անվանի գործիչներ։
«Ազնավուրն ամբողջ աշխարհի համար մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշ է։ Այս տարի աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեի հարյուրամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվում բազմաթիվ երկրներում։ Ազնավուրը մեր ժողովրդի համար միշտ եղել է և կլինի առանձնահատուկ հպարտություն։ Ուրախ ենք, որ կարողացանք մասնակցություն ունենալ այս հիշարժան օրվան»,-
նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Արա Ավագյանը:
«Սա առաջին համերգը չէ, որ մենք նվիրում ենք Շառլ Ազնավուրին։ Այս տարի մենք փորձեցինք վերստեղծել վիրտուալ ճամփորդության մթնոլորտ՝ լեգենդար երաժշտի բազմամյա ստեղծագործական կյանքով։ Մենք շնորհակալ ենք ՎՏԲ-Հայաստան Բանկին, որն աջակցեց մեզ նման կարևոր ծրագրի իրականացման գործում։ Շնորհակալություն ենք հայտնում նաև մեր ունկնդիրներին, ովքեր համերգի ողջ ընթացքում հուզմունքով վերապրեցին մեծն երգչի յուրաքանչյուր ստեղծագործությունը»,-
նշեց «OG» վոկալային խմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նաիրա Գուրջինյանը։
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում