Պաշտոնատար անձինք այլևս չեն կարողանա բիզնեսը հավատարմագրային կառավարման հանձնել ֆիզիկական անձանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Խորհրդարանը քննարկում է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

«Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններն ուղղված են շտկելու առկա օրենսդրական տարընթերցումների հնարավորությունը և ամրագրելու համայնքի անդամների կողմից հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու արգելքը: Տարընկալման արդյունքում ավագանու մի շարք անդամներ համատեղում են իրենց պաշտոնը հանրային պաշտոնների և հանրային ծառայության պաշտոնների հետ:

Այս մասին նախագիծը ներկայացնելիս ասաց հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը:

Կարապետյանի խոսքով՝ նախագծերի փաթեթով նոր կարգավորում չի ներդրվում: Այդ արգելքը սահմանված է եղել դեռևս 2018-ից՝ կապված հանրային ծառայության և հանրային պաշտոնի հետ անհամատեղելիության հետ, իսկ ՏԻՄ-երի և Երևանում տեղական ինքնակառավարման մասին օրենսդրության տեսանկյունից դեռևս 2001-ից այս համատեղելիության նորմերը և պահանջները սահմանված են եղել:

«Բիզնես հատվածի մասնակցությունը ավագանու գործունեությանը, ըստ էության, նույնպես օրենսդրորեն սահմանված է, և այդտեղ շահերի բախման ռիսկերի նվազեցման և վերացման կառուցակարգերը նույնպես առկա են: Ինչպես քաղաքակիրթ մյուս երկրներում, նույն ստանդարտները ներդրված են այստեղ, և գործարար շահերը ներկայացնող ավագանու անդամն անցնում է հատուկ անհամատեղելիության և բարեվարքության ստուգման գործընթացներով»,- նշել է Կարապետյանը:

Կիսվեք այս հոդվածով