Հայաստանյան շուկայում շինանյութի ոլորտում առաջատար «Սարդ» խանութների ցանցն իր նոր մասնաճյուղն է բացել Վանաձորում։ Սա Լոռու մարզում ընկերության առաջին մասնագիտացված խանութ-սրահն է։ «Նորաձևությունը պաստառներում թելադրում ենք մենք»․ «Սարդ»-ի կարգախոսին համահունչ ընկերությանը շարունակում է որակի նոր նշաձող սահմանել։
Թումանյան 8/11 հասցեում գործող գունեղ նորաբաց այս խանութում դուք կգտնեք եվրոպական բարձրորակ ապրանքների, դեկորատիվ ներկերի մեծ տեսականի։ Ձեր տանը նոր շունչ հաղորդելու համար «Սարդ»-ն առաջարկում է համակարգչային գունավորմամբ ստանալ ավելի քան 20 000 երանգ:
«Սարդ»-ի Վանաձորի մասնաճյուղի բացումն ազդարարվեց տոնական միջոցառմամբ։ Ներկա էին բազմաթիվ հյուրեր ու հաճախորդներ։ Ընկերության կողմից պատրաստված հատուկ նվերները բաժին հասան վարպետների ու դիզայներների․ «Սարդ»-ը նրանց հետ երկարաժամկետ համագործակցություն կունենա:
«Մասնագիտական խորհրդատվություն, բարձրակարգ սպասարկում: Յուրահատուկ և առանձնացող ապրանքատեսականի: Ամենակարևորը` հաճախորդամետ մոտեցում: Շնորհակալություն «Սարդ»-ին, որ վանաձորցիներին հնարավորություն տվեց է՛լ ավելի մեծ ու բազմերանգ ընտրության»,-նշում է հաճախորդ Արմեն Մանուկյանը։
«Մեր գործունեությունը հիմնականում իրականացրել ենք Երևանում: Ուրախ ենք Վանաձորում բացելու մեր 11-րդ մասնաճյուղը: Ուրախ են նաև մեր հաճախորդները, քանի որ ստիպված չեն լինի հասնել Երևան: Վանաձորը Հայաստանի երրորդ քաղաքն է, ուստի այստեղ ապրող մարդիկ էլ պետք է որակյալ ներկերով, պաստառներով նորոգեն իրենց տունը: Եվ միշտ չէ, որ նրանք կարողանում են Երևան հասնել: Հիմա մենք նրանց ավելի մոտ ենք»,-
նշում է «Սարդ» ընկերության կոմերցիոն տնօրեն Ալեքսեյ Օսիպովը։
«Սարդ»-ը Dulux ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, Վանաձորի խանութ-սրահի բացումը երկու ընկերությունները կազմակերպել են համատեղ ուժերով: Ներկալաքային արդյունաբերության ոլորտում Dulux ապրանքանիշն առաջատարներից մեկն է: Dulux -ի ապրանքատեսականին առանձնանում է բարձր ծածկողականությամբ, չեն պարունակում լուծիչներ ու էկոլոգիապես մաքուր են:
«Սարդ» խանութների ցանցի տնօրեն Ինեսսա Գալստյանը, խոսելով ընկերության ուժեղ կողմերի մասին, նշում է, որ հանրության շրջանում «Սարդ»-ն առանձնանում է որակյալ արտադրանքով, մեծ տեսականիով ու հաճախորդակենտրոն մոտեցմամբ․
«Սարդ» խանութ սրահների ցանցի աշխարհագրությունն ընդլայնվում է. մեր քաղաքականությունն է` ներկայացված լինել ամբողջ հանրապետությունում: «Սարդ»-ը Հայաստանի սպառողներին է ներկայանում այնպիսի խանութ սրահներով, որոնք իրենց տեսականու բազմազանությամբ, որակյալ ապրանքատեսականիով, սպասարկման բարձր որակով հայաստանյան շինարարության շուկայում ձևավորում են նոր մշակույթ»։
«Սարդ»-ը Հայաստանում Եվրոպական առաջատար ընկերությունների մոտ 50 հայտնի բրենդի պաշտոնական ու բացառիկ ներկայացուցիչն է: Խանութների ցանցն իր գործունեությունը սկսել է 1996 թվականից։ Ընկերությունն այս պահին ունի 11 մասնաճյուղ, որից 9-ը Երևանում, մյուս երկուսը՝ Գյումրիում և Վանաձորում։
Թե ինչու տունը կահավորելիս, պատերի գույնն ընտրելիս պետք է այցելել հենց «Սարդ» խանութների ցանց, ընկերության հավատարիմ հաճախորդներն արդեն լավ գիտեն՝ Հայաստանի ամենագունեղ բրենդն իրենց կողքին է ցանկացած պահի՝ ապահովելով տան նրբաճաշակությունն ու եվրոպական նորաոճ ինտերիերը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում