ՌԴ կառավարությունը կկասեցնի բենզինի արտահանման արգելքը

1 Min Read

ՌԴ կառավարությունը որոշում է կայացրել կասեցնել բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը, այս մասին տեղեկացնում է РБК-ն, որը հաստատել են էներգետիկայի նախարարությունը։

«Բենզինի արտահանման ժամանակավոր արգելքը, որն ուժի մեջ էր մտել մարտի 1-ից, կկասեցվի ներքին շուկայի հագեցվածության և նավթավերամշակման գործարանում չնախատեսված վերանորոգման ավարտի պատճառով»,- հաստատել են էներգետիկայի նախարարությունը։

 

Արգելքը կասեցնելու որոշումը կհրապարակվի շաբաթվա սկզբին, РБК-ին հայտնել է աղբյուրը։ Նոր որոշումը դեռ հայտնի չէ, թե երբ կմտնի ուժի մեջ:

«Ռուսական նավթավերամշակման գործարաններում վերականգնվել են վերամշակման ծավալները, բարելավվել է սպառողներին նավթամթերքների մատակարարման ընդհանուր վիճակը, իսկ շրջաններն ամբողջությամբ ապահովված են շարժիչների համար նախատեսված վառելիքով։ Նավթամշակման գործարաններն ու նավթային պահեստները կուտակել են ավտոմոբիլային բենզինի պաշարներ՝ ներքին շուկայի կարիքներն ամբողջությամբ հոգալու համար։ Դրանք մայիսի 15-ի դրությամբ կազմել են 2,1 մլն տոննա ավտոմոբիլային բենզինի, 3,4 մլն տոննա դիզելային վառելիքի համար։ Արտահանման հագեցման նպատակները, որոնց համար սահմանվեց արտահանման արգելքը, իրականացվել են»,- նշել են էներգետիկայի նախարարությունից։

Կիսվեք այս հոդվածով