Ապրիլի 5-ից ուժի մեջ մտած տուգանքի 50 տոկոս նվազ կիրառման բոնուսային առաջին բաղադրիչի արդյունքում.
- 82 118 քաղաքացի 180 950 տուգանքի որոշումներով մարել է պարտավորությունը, և պետական բյուջե է մուտքագրվել 774 676 880 դրամ գումար։
- մայիսի 14-ի դրությամբ՝ հարկադիր կատարման ներկայացված տուգանքների մասով սպասարկվել է 96 հազար քաղաքացի՝ շուրջ 415 միլիոն բռնագանձման ենթակա գումարով։
- բոնուսային երկրորդ բաղադրիչի՝ 15 օրվա ընթացքում տուգանքը վճարելու դեպքում 30 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվել է 28 959 քաղաքացի. 34 820 որոշումներով պետական բյուջե է մոտքագրվել 227 457 922 դրամ։
- մայիսի 1-ից ուժի մեջ է մտել բոնուսային 3-րդ բաղադրիչը, ըստ որի՝ roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելուց հետո իրավախախտումների համար սահմանված տուգանքն ավտոմատ նվազում է 20 տոկոսով։ Roadpolice.am համակարգում գրանցվել և 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվել է մոտ 21 հազար քաղաքացի։