Գիշերվանից սկսվել են փոսալցման աշխատանքները և այսօր էլ կշարունակվեն. Հարությունյան

1 Min Read
Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչությունը հորդառատ անձրևներից հետո մի շարք վարչական շրջաններում գույքագրել է փոսերը, բայց դրանց ծավալները դեռ չեն հաշվարկվել։
Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Արմեն Հարությունյանը։
«Հենց որ եղանակային պայմանները թույլ տվեցին, Երևանում սկսեցինք փոսային նորոգման աշխատանքները։ Ծրագրով նախատեսված է 104 000 քմ նորոգման աշխատանքներ ծավալել, որից 75 000 քմ-ն այս պահին արդեն իսկ արված է։ Հաշվի առնելով այս տարվա եղանակային պայմանները, այն է` անձրևները, այնուամենայնիվ փոսերի խնդիր ունենք։ Այս խնդիրն առկա է մասնավորապես Արաբկիր, Կենտրոն, Նոր Նորք, Էրեբունի վարչական շրջաններում, փոսերն այստեղ գույքագրված են, բայց ծավալները հաշվարկված չեն դեռ։ Այս գիշերվանից սկսվել են փոսալցման աշխատանքները և այսօր էլ կշարունակվեն»,- ասել է նա:
Հարությունյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին խնդրել է հանձնարական տալ, որպեսզի կարողանան մեկ անձի սկզբունքով ասֆալտապատման աշխատանքների պայմանագիր կնքել այն վարչական շրջանների հետ, որտեղ ծավալների հաշվարկն ավարտվել է։

Ինչո՞ւ են այս տարի ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել․ Ավինյան


Կիսվեք այս հոդվածով