Ինչո՞ւ են այս տարի ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել։
Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, դիմելով Երևանի քաղաքապետարանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հարությունյանին, հարցրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Արձագանքելով՝ Հարությունյանը պատասխանել է, որ ըստ ուսումնասիրության՝ ունեին փոսալցման նախնական ծրագիր, որը նախատեսված էր ըստ քառակուսի մետրերի գույքարգված առկա փոսերի,
«Բայց հաշվի առնելով եղանակային պայմանները, որը սահմանափակեց մեր աշխատանքային օրերը, չկարողացան առկա փոսերը վերանորոգեն։ Դա հանգեցրեց նրան, որ ունեցանք ավելի մեծ չափի փոսեր»,- ասել է նա։
Ավինյանը հետաքրրքվել է, թե ի՞նչ ժամկետում է նախատեսվում փոսային աշխատանքները հասցնել ավարտին:
«Նախնական ծավալները կսպառենք այս շաբաթվա ընթացքում, նոր ծավալները գույքագրված են, կարծում եմ երկու շաբաթվա ընթացքում կբերենք զրոյական վիճակի»,- ասել է Հարությունյանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում