Երևանի Նոր Նորքի 3–րդ զանգվածում մի քանի օր առաջ փողոցների ջրալցման պատճառը շինանյութի և կենցաղային աղբի կուտակումներն են եղել, որոնք դուրս են եկել մակերես և փակել դիտահորերը:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչը։
Նա հերքել է, որ փողոցները հեղեղվել են աղտոտված դիտահորերի պատճառով`նշելով, որ դիտահորերի վերին շերտերն աղբից մաքրելուց հետո ջրի հոսքը դադարել է։
Մեկ շաբաթվա ընթացքում ընկերությունը մաքրել է 161 կոյուղատար: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նիստի ընթացքում կարգադրել է ուսումնասիրել Նոր Նորք վարչական շրջանի բոլոր շինհրապարակները: