Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հարությունյանը։
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետը շնորհավորել է նրան՝ հույս հայտնելով, որ Հարությունյանի մոտ կստացվի այդ ծանր աշխատանքը։
Այնուհետև Հարությունյանը զեկուցել է, որ եղանակային պայմանները թույլ տալուն պես Երևան քաղաքում մեկնարկել է փոսային նորոգման ծրագրի աշխատանքները։
«Ծրագրով նախատեսված է 104․000 մ 2 փոսային նորոգման աշխատանքների ծավալ, որից 75․000 մ 2 այս պահին արդեն արված է, բայց հաշվի առնելով այս տարվա աննախադեպ եղանակային պայմանները և այդ ծավալի անձրևաջրերը՝ ունենք խնդիր։ Հաշվի առնելով, որ 70%-ն արդեն արվել է, բայց փաստացի կան փոսեր»,- ասել է նա։
Հարությունյանի խոսքով՝ հունիսի 1-ից նախատեսվում է մեկնարկել ասֆալտապատման միջին նորոգման ծրագիրը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում