Մետրոպոլիտենում վճարման նոր համակարգեր կգործեն

1 Min Read

Երևանի մետրոպոլիտենի տոմսերն այլևս չեն լինի ժետոններով, կգործի QR կոդերով և այլ համակարգերով վճարելու տարբերակը:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

«Մենք ոչ մի կրիտիկական խնդիր չունենք, բայց որոշակի կարգաբերումների հարց ունենք: Այդ կարգաբերումները իրականացնելուց հետո և համոզվելուց հետո, որ ամբողջությամբ նոր անցարգելները պատրաստ են սպասարկելու ուղևորահոսքը, նաև կփոխարինվեն մյուս անցարգելները, որից հետո արդեն այլևս ժետոնով ուղևորավարձի վճարում, տոմսն այլևս ժետոնով չի լինի, այլ կլինի QR կոդերով և պայմանագրով նախատեսված ժամկետներով՝ նաև վճարման այլ միջոցներով՝ բանկային քարտերով և այլն»,- ասել է Սուրեն Գրիգորյանը:

Կփոխարինվի ընհանուր առմամբ 49 անցակետ։ Աշխատանքները կավարտվեն մեկ ամսվա ընթացքում։

 

Կիսվեք այս հոդվածով