Վերջին մեկ ամսվա ընթացքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի միջին օրական հասույթը նախորդ ժամանակահատվածների համեմատ աճել է օրական 4 միլիոն դրամով:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցել են քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
Նաև «Երևան ավտոբուս» ընկերության ֆինանսական հասույթի վերաբերյալ փոքրիկ համեմատական ներկայացվեց.
«Հաշվետու շաբաթվա ընթացքում ընկերության հասույթը կազմել է 172 մլն 975 հզ. դրամ, որը նախորդ շաբաթվա հասույթից ավելի է 9 մլն 592 հզ. դրամով»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում