Չինաստանում հետազոտողները գտել են սպիտակուցի վրա հիմնված պատվաստանյութերի, այդ թվում՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը 25 անգամ բարելավելու միջոց։ Աշխատանքի արդյունքները նկարագրված են ACS Infectious Diseases ամսագրում:
Փորձերի ընթացքում մասնագետները նկատել են, որ α-գալակտոզիլկերամիդի (aGC) մոլեկուլները կարող են հանդես գալ որպես օժանդակ նյութեր՝ խթանելով մարմնի իմունային պաշտպանությունը։ Գիտնականները պատրաստել են aGC-ի չորս անալոգներ և դրանք ավելացրել փորձնական պատվաստանյութում՝ SARS-CoV-2 սպիտակուցի բեկորներով:
Դրանից հետո դեղամիջոցները կիրառվել են մկների վրա և ուսումնասիրվել է նրանց իմունային պատասխանը, որը զարգացել է 35 օրվա ընթացքում։
aGC-CPOEt նմուշներից մեկն արտադրել է 25 անգամ ավելի շատ հակամարմիններ, քան պատվաստանյութերն առանց այս օժանդակ նյութի, գրում է Lenta.ru-ն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում