Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և պատվիրակության մյուս անդամները Ադրբեջան կատարած այցից հետո մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
Երեկ 17։00-ի սահմաններում հաղորդվեց, որ նախագահ Էբրահիմ Ռայիսին ու մի քանի այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել։ Իրանական ԶԼՄ-ները վթարի պատճառ են նշում վատ եղանակը։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին տեղափոխող ուղղաթիռը վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ՝ Վերզեգանի մերձակայքում։
Իրանի նախագահից և արտաքին գործերի նախարարության ղեկավարից բացի ուղղաթիռում եղել են Թավրիզի իմամ Մոհամմադ Ալի ալ-Հաշեմը, Արևելյան Ադրբեջանի նահանգի ղեկավար Մալեք Ռահմատին, ուղղաթիռի անձնակազմը և մեկ անվտանգության աշխատակից։
Հիշեցնենք, որ վթարի նույն օրը՝ մայիսի 19-ին, Ռայիսին մեկնել էր Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգ, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մասնակցել է Արաքս գետի վրա տեղակայված հիդրոէլեկտրակայանի բացման արարողությանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում