Կյանքը 10%-ով այն է, ինչ տեղի է ունենում մեզ հետ, և 90%-ով այն է, թե ինչպես ենք մենք արձագանքում:
Չարլզ Սվինդոլ/ գրող, մանկավարժ/
Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ «ոչ» են ասել: Նրանց շնորհիվ է, որ ես ինքնուրույն եմ հաղթանակներ ձեռք բերում:
Ալբերտ Էյնշտեյն/ ֆիզիկոս/
Մեր բոլոր երազանքները կարող են իրականանալ, եթե մենք դրանք ի կատար ածելու համարձակություն ունենանք:
Ուոլթ Դիսնեյ/ ռեժիսոր, հնչյունավորող, ձեռնարկատեր/
Մեզնից շատերը չեն ապրում իրենց երազանքներով, որովհետև ապրում են վախերով:
Լես Բրաուն/ քաղաքական գործիչ/
Հաջողակ լինելու համար հաջողության հասնելու ձեր ցանկությունը պետք է ավելի մեծ լինի, քան ձախողման վախը:
Բիլ Քոսբի/ կատակերգու, դերասան/
Երեք բան երբեք չի վերադառնում՝ ժամանակը, բառը, հնարավորությունը: Ուստի՝ ժամանակ մի վատնեք, ճիշտ ընտրեք ձեր բառերը, բաց մի թողեք հնարավորությունը:
Կոնֆուցիուս/ ուսուցիչ, խմբագիր, փիլիսոփա/
Ոչինչ չի ոչնչացնում մարդուն այնքան, որքան երկարատև անգործությունը:
Արիստոտել/ փիլիսոփա/
Կյանքի օրենքներից մեկն ասում է, որ հենց մի դուռը փակվում է, մյուսը բացվում է: Բայց խնդիրն այն է, որ մենք նայում ենք կողպված դռանը և ուշադրություն չենք դարձնում բացվածին:
Ալեքսանդր Գրեյհամ Բելլ/ գիտնական և գյուտարար/
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում