Ինչպիսին էր շաբաթը թվերով. ֆինանսական լրահոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Banksnews.am-ը ներկայացնում է շաբաթվա կարևոր ֆինանսական լուրերը։

Այս տարվա հունվար-մարտին Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն: 2024-ին միջազգային տարբեր կազմակերպություններ Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում են 5-6.5 %-ի միջակայքում: 2024 թվականի ապրիլին 12-ամսյա գնաճը նվազել է և կազմել – 0.7:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կանխատեսումների հանաձայն` Արևելյան Եվրոպայում և Կովկասում առաջատար է լինելու Հայաստանը. 2024թ. տնտեսական աճը կազմելու է 6.2%: 2023թ.-ի 4.5% աճից հետո Թուրքիայում այս տարի կանխատեսվում է 2.7% տնտեսական աճ։

3 մլրդ դրամ կհատկացվի առողջապահական ծառայությունների ֆինանսավորմանը։ Շտապօգնության ծառայություններին կուղղվի 400 մլն դրամ, սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բուժօգնության համար՝ 1.5 մլրդ դրամ։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը մոտ 500 մլն եվրո կներդնի Հայաստանում: Ստորագրվել է 236 մլն եվրոյի վարկ, որը նախատեսված է Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման համար: Բանկի ներդրումների ընդհանուր ծավալը Հայաստանում կազմել է ավելի քան 2.1 մլրդ եվրո:

2024 թ.-ի առաջին եռամսյակում Հայաստանի պետբյուջեի եկամուտների ծավալները կազմել են 524.98 մլրդ դրամ։ Բյուջեի ծախսերի ծավալները կազմել են 525.87 մլրդ դրամ։ Բյուջեի պակասուրդը կազմել է 890.7 մլն դրամ։

Կենտրոնական Բանկի տվյալներով` 2024 թ.-ի մարտի վերջի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերի վարկերի ծավալը շուրջ 5.1 տրիլիոն է։ Տրամադրած վարկերի 67.3%-ը բաժին է ընկնում դրամով վարկերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով