Ռուսական ավիաընկերությունները սկսել են զանգվածաբար վաճառել զեղչերով տոմսեր

2 Min Read

Ռուսական Nordwind և Utair ավիաընկերությունները սկսել են զանգվածային զեղչված տոմսերի վաճառքը։ Համապատասխան հաղորդագրությունները հրապարակվում են փոխադրողների պաշտոնական կայքերում։

Մասնավորապես, Nordwind-ը հայտարարել է ներքին ուղղություններով տոմսերի վաճառքի մասին։ Ակցիան կտևի սեպտեմբերի 1-ից սեպտեմբերի 7-ը և վերաբերում է հոկտեմբերի 4-ից դեկտեմբերի 22-ը ընկած չվերթներին։ Բացի այդ, փոխադրողի կայքը նշում է, որ 2-ից 12 տարեկան երեխաները  ստանում են 15% զեղչ:

Վաճառքի շրջանակներում ամենաէժան տոմսերը կարելի է գնել 1299 ռուբլով (Կազան – Մոսկվա): Ակցիային մասնակցող ուղղություններից են նաև Մոսկվա – Սարանսկ (1500 ռուբլիից սկսած), Մոսկվա – Օրենբուրգ, Մոսկվա – Մախաչկալա և Մոսկվա – Օրսկ (սկսած 1999 ռուբիից)։ Ռուսաստանի մայրաքաղաքից Վլադիկավկազ կարող եք թռչել 2500 ռուբլով։

Իր հերթին ռուսաստանցիները կարող են Սանկտ Պետերբուրգից Նիժնի Նովգորոդ, Կազան և Ուֆա տոմսեր ձեռք բերել համապատասխանաբար 1499, 1799 և 1999 ռուբլով։ Սակայն հյուսիսային մայրաքաղաքից դեպի Կեմերովո և Կրասնոյարսկ թռիչքըի տոմսը կարժենա մոտ 4000 ռուբլի:

Սեպտեմբերի 1-ից 4-ը Utair-ն ևս ակցիա է նախատեսել։ Ռուսական ավիափոխադրողը սեպտեմբերի 5-ից խոստանում է 10% զեղչ թռիչքների համար։ Միաժամանակ, ընկերության կայքում ընդգծվում է, որ գնի իջեցումը չի վերաբերում դեպի Ղազախստան, Ուզբեկստան, Տաջիկստան և Թուրքիա, ինչպես նաև Ռուսաստանի ներսում սուբսիդավորվող երթուղիներին։

Ավելի վաղ՝ օգոստոսին, Smartavia-ն հայտարարել էր ներքին ուղղություններով զեղչերով տոմսերի լայնածավալ վաճառքի մասին։ Ակցիան տևելու է ընդամենը երկու օր՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։

Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում թռիչքների համար զեղչերը կգործեն աշուն-ձմեռ ժամանակահատվածում, այն է՝ սեպտեմբերի սկզբից մինչև դեկտեմբերի 22-ը, գրում է Lenta.ru-ն։

Կիսվեք այս հոդվածով