Ըստ Կենտրոնական Բանկի (ԿԲ) տրամադրած տվյալների, 2024 թվականի մարտի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի վարկերի ծավալը 5,099,103 մլն դրամ (5.099 տրլն) է։ 2023 թ-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 832,976 մլն դրամով կամ 20%-ով։
Տրամադրած վարկերի 32.7%-ը կամ 1,667,588 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով վարկերին, որոնց ծավալը 2023 թ. մարտի վերջի համեմատ աճել է 11%-ով կամ 162,657 մլն դրամով։
Տրամադրած վարկերի 67.3%-ը կամ 3,434,515 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով վարկերին, որոնց ծավալը 2023 թ. մարտի վերջի համեմատ աճել է 24.28%-ով կամ 670,319 մլն դրամով։
Մասնավորապես տրամադրվել են հիփոթեքային վարկեր անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման և կառուցապատման համար 1,112 մլրդ դրամի, ինչը 2023 թ-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 214,870 մլն-ով կամ 24%-ով։
Նաև տրամադրվել են սպառողական վարկեր (ոսկու գրավով վարկեր, քարտային վարկեր, ավտովարկեր և այլն) 1,159 մլրդ դրամի, ինչը 2023 թ-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 230,698 մլն-ով կամ 25%-ով։
2023 թ. թվականի նոյեմբերին առևտրային բանկերի գործառնությունների վարկային տոկոսադրույքները 12.28% են, իսկ ավանդների տոկոսադրույքները՝ 8.03%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում